«Հրապարակ»․ Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների շրջանակից տեղեկացանք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է։ Գաղտնիք չէ, որ Հայաստան տեղափոխվելուց հետո նա փորձում էր համագործակցել իշխանությունների հետ եւ ակնկալում էր, որ իրեն ինչ-որ կարգավիճակ կտան, կամ գոնե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանն իրեն կմտցնի խաղի մեջ, քանի որ խոստանում էր արցախյան որոշ շրջանակների քվեն ընդդիմադիր ուժերից դեպի ՔՊ բերել։

Սակայն Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից հետո ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ Փաշինյանը հասկացել են, որ Բաբայանի շանսերը մեծ չեն, նրան ենթարկվող արցախցիների բանակն էլ բազմամարդ չէ, ուստի խաղադրույք չեն արել նրա վրա:

Սամվել Բաբայանը, ասում են, փորձել է որոշ ընդդիմադիրների հետ հարաբերություններ կառուցել, բայց նրանք էլ կասկածներ են ունեցել, որ Բաբայանի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, ուստի նրանք էլ են հրաժարվել: Արդյունքում` ո՛չ սեփական կուսակցությամբ առաջադրվեց ընտրություններին, ո՛չ էլ որեւէ այլ ուժի հետ համագործակցություն ստացվեց։

Հիշենք, որ նրա առաջնորդած Ազատական կուսակցությունը մասնակցել էր 2021-ի խորհրդարանական ընտրություններին: Ստացել էր ընտրողների 1,17 տոկոսի ձայները եւ փոշիացրել մոտ 15 հազար ձայն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։