Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը. Փաշինյան

Please enter a valid URL

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը սատեցրել է իր անդամակցությունը այդ կառույցում

«Շատ է քննարկվում, թե արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել եւ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում եւ դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից:

Կա արտահայտություն ավիացիայի մեջ «անդառնալիության կետ», եթե մենք արդեն չենք անցել այդ կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը: Որեւէ մեկը մեզ դրանում մեղադրելու որեւէ լեգիտիմ պատճառ ու առիթ չի ունենա»,- հյտարարեց նա: