Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի, այդ միջոցառումն ինչքան ՀՀ-ի, իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է: Այս մասին քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ ՀՀ-ում արված հայտարարություններին:
Լրագրողի դիտարկամը, թե ՌԴ-ից հարցեր կան՝ ինչո՞ւ հայկական կողմը, ՀՀ ղեկավարը որևէ կերպով չարձագանքեց այդ հայտարարությանը, չէ՞ որ սպառնալիք էր հնչում հայկական հարթակում, Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ, դա բազմակողմ հարթակ է և այդ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են: Եղել է, որ իմ ներկայությամբ նաև ՌԴ նախագահն է հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալեր, որ ես արձագանքեի այդ հայտարարությանը»,-պարզաբանեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Երևանում, ԵՔՀ լիագումար նիստի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր՝ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում՝ ռազմական տեխնիկայով, և եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու, երբ չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ: Սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն և մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պայքարում են Ռուսաստանի ստվերային, նավթային նավատորմի դեմ, քանի դեռ այս պատերազմը շարունակվում է, ցանկացած պաշտպանական աջակցության ծրագիր կարևոր է»,- նշել էր նա:
@armlife.lurer Փաշինյանը՝ ՀՀ–ում Զելենսկու արած հայտարարության մասին #Armenia Armlife.am #news #lurer





