«Շատ երկար ժամանակ ես երջանիկ չեմ եղել: Հետ նայելով՝ ես կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի նախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե ինչո՞ւ, Սիմոնյանը նշել է. «Ես ապրում եմ լայվ ռեժիմով և անձնական տարածք չունեմ, ոչ բոլորը կարող են ապրել լայվ ռեժիմով»:





