ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մի ընտանիքից 4 հոգու տարել են կալանքի»․ Լևոն Քոչարյան

«Այստեղ իրավական գործընթաց չկա, կա մի հոգու ցուցում՝ բացահայտ լկտի, ապօրինի, որին հանցակից են դառնում նաև իրավապահ և դատական համակարգի շատ անդամներ»,- խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված երեկվա իրադարձությունների մասին, ասաց որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Այդ գործով մեկ ընտանիքից 4 անդամի տարել են կալանքի․ տարիքով ամուսինը, կինը և երկու աղջիկները։ Մենակ հորը՝ Արամայիս Ոսկանյանին տվել են տնային կալանք, իսկ մյուսներին կալանք, նույնիսկ այն դեպում, երբ աղջիկներից մեկն ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ն անչափահաս են։ Ու այս կնոջը տարել են կալանքի»,- շարունակեց Քոչարյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։