Քննարկվում է ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը:
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարցրեց. «Վստահաբար լսել եք այն ձայնագրությունը, որտեղ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն աշխատակցից պահանջում է որոշակի գումարի դիմաց հող օտարել, թե հող վաճառել: Անկեղծ պատասխանեք՝ Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ»: Մխիթարյանն ասաց. «Պարոն Ղուկասյանն իմ նախկին պաշտպանյալն է, քանի որ երբ դարձել եմ պատգամավոր, կասեցրել եմ փաստաբանական գործունեությունս: Ինչ վերաբերում է ձայնագրությանը, ՀՀ-ում գործում է Սահմանադրությունն ու հարակից օրենքները: Պետք է սպասենք դատարանի որոշմանը: Հակարդարձ հարց էլ ունեմ. ինչո՞վ ենք վստահ, որ օրինակ, ձայնագրությունը մոնտաժված կամ կեղծված չէ»:





