«Դուք ինչքան պայքարեք Դաշնակցության դեմ, այն այնքան ուժեղանալու է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթին։ «Դուք այստեղ ունեցաք ֆաշիստական ելույթ։ Ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ, դուք բառացի նույնը կրկնեցիք, բայց ինչպես թուրքերն իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք։ Մի տերմին եմ մտածել ձեզ համար՝ դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները՝ ինչ երիտթուրքերը և նույն գործիքակազմը՝ ինչ բոլշևիկյան մտածողությունը»,- հավելեց Վարդանյանը։





