ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ընդդիմության կողմից միասնական պայքար կտեսնե՞նք Տիգրանաշենի մասով»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին

«Ընդդիմության կողմից միասնական պայքար կտեսնե՞նք Տիգրանաշենի մասով»,- 24նյուզ-ը հարց ուղղեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ «Հնարավորություն կունենանք՝ կներկայացնենք, այս ֆորմատով երևի ճիշտ չէ, այլ ֆորմատով կներկայացնենք։ Մեր հայրենիքի հողերի օրակարգը, որպես այդպիսին, ընդհանուր երկրի քաղաքականության անբաժանելի մասին է»։ «Ընդդիմադիր հասարակության մի հատվածը ցանկանում է, որպեսզի ընդդիմությունը միասնական լինի, կտեսնե՞նք ընդդիմության միասնականությունը և դուք կլինե՞ք այն ուժը, որը կստեղծի այդ միասնականությունը»,- հետաքրքրվեց լրագրողը։ «Մենք ցանկանում ենք ժողովրդի միասնականությունը և կարևոր է՝ ժողովուրդը ճիշտ ուղղվածությամբ կարողանա իրացնել իր իրավունքները, իր հայրենիքից մասհանում չանի ամեն տարի ինչ-որ մեկին»,- ի պատասխան նշեց ընդդիմադիր գործիչը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։