ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Հայկ Սարգսյանի հարցը քննարկվելո՞ւ է ՔՊ վարչության նիստում»․ հարց՝ Նազելի Բաղդասարյանին

«Հայկ Սարգսյանը մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ հայտարարություններ էր արել։ Հարցը քննարկվելո՞ւ է ՔՊ վարչության նիստում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանից։
«Ակնհայտ է, որ պարոն Սարգսյանի կարծիքը չեմ կիսում, բայց Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատություն և կարող է ասել այն ամենը, ինչ ուզում է։ Մենք կուսակցությունում ունենք հստակ օրակարգ և եթե որևէ կուսակցական մեր դիտարկումով կուսակցական կանոնադրությանը հակառակ գործողություններ է անում՝ այդ դեպքում հարցը քննվում է կուսակցության վարչությունում, ըստ անհրաժեշտության եթե վարչությունը որոշում է՝ վարույթ է հարուցում, այնուհետև կայացվում է որոշում»,- պատասխանեց Բաղդասարյանը։ Իսկ թե արդյոք այսօր կայանալիք վարչության նիստում կքննարկվի այդ հարցը՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ վարչության նիստից հետո կմեկնաբանի, քանի որ չի կարող ասել՝ այդ հարցն ընդգրկված է օրակարգում, թե չէ։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։