ՏԵՍԱՆՅՈւԹ․ Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի 6 տնակ քանդել. Տանը 5 անչափահաս է ապրում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել. Թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։

Դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։

Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը 2-3 ամսական են։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։