ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Կոպտորեն կանոնակարգի խախտում տեղի ունեցավ, և որոշում կայացվեց լքել նիստերի դահլիճը». Տիգրան Աբրահամյան

«Նիստը վարողը շատ հաճախ նիստը վարելու փոխարեն զբաղված է լինում ելույթները մեկնաբանելով՝ կոնկրետ խմբակցության անունից»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին։

«Իրենց պատկերացումներն ու մեր պատկերացումները բազմաթիվ հարցերում տարբեր են

և եթե ամեն մտքին արձագանքի նիստը նախագահողը, ապա նիստի բնականոն ընթացքը կխաթարվի, ինչը մենք տեսանք մի քանի անգամ․․․ Հաշվի առնելով, որ կոպտորեն կանոնակարգի խախտում տեղի ունեցավ, որոշում կայացվեց լքել նիստերի դահլիճը, որովհետև Դավիթ Ղազինյանին ընթացակարգի խախտումով «խնդրեցին» լքել նիստերի դահլիճը»,- հավելեց Աբրահամյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։