ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հուսամ՝ ինձ չեք գա, ասեք՝ ինչու՞ ես Բաքվում ծնվել. Վիլեն Գաբրիելյան

«Հուսամ՝ ինձ չեք գա, ասեք՝ ինչու՞ ես Բաքվում ծնվել»։ Այս մասին 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում օգոստոսի 2-ին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Նա նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները բարձրացնում են այն հարցը, թե իբր խորհրդարանի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ուսանել է Թուրքիայում։ Պատգամավորը վստահություն հայտնեց, որ դահլիճում նստած պատգամավորների մոտ 25-30%-ը եղել է Թուրքիայում՝ Անկարայում, Ստամբուլում, Կարսում, Իգդիրում, Անթալիայում։ Նա խոստովանեց, որ ինքն էլ է եղել Անթալիայում։ «Այդ թվում՝ այլ երկրներում շփվել եմ թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների հետ», — ընդգծեց Գաբրիելյանը։

Պատգամավորը նկատեց, որ Ռուբինյանը պատասխանել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ չի շփվել՝ կոչ անելով փակել այդ թեման։ Գաբրիելյանը կոչ արեց ընդդիմությանը հրաժարվել ապոկալիպտիկ օրակարգից, քանի որ դա, նրա գնահատմամբ, չի ընկալվում հասարակության կողմից և հղի է իրենց խմբակցությունների պատգամավորների թվաքանակի փոփոխությամբ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։