ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռիում շրջել է համայնքներին վերադարձված տարածքներով․ հանձնարարականներ է տվել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած երկօրյա այցի ընթացքում մարզպետի և մարզի դատախազի ուղեկցությամբ այցելել է Վանաձորում և Ալավերդիում այն տարածքները, որոնց նկատմամբ համայնքային սեփականության վերականգնման գործընթացներ են իրականացվել։

Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում դատախազական միջամտության արդյունքում համայնքին վերադարձվել է 11 հողատարածք՝ 3426.85 քմ ընդհանուր մակերեսով։ Դատախազությունը նաև ուսումնասիրել է այգու տարածքում օրենքի խախտմամբ օտարված 1000 քմ հողատարածքի հարցը, որի առնչությամբ հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ալավերդիում Վարդապետյանն այցելել է մարզադաշտի և ճոպանուղու տարածքներ։ Մարզադաշտի 12 հազար քմ հողատարածքի օտարման օրինականության վերաբերյալ դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան։ Ճոպանուղու 2530 քմ տարածքի դեպքում էլ կնքվել է հաշտության համաձայնություն, որով գույքը պետք է հանձնվի Ալավերդի համայնքին։

Գլխավոր դատախազը նաև այցելել է Ալավերդու քաղաքային լճի տարածք, որտեղ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում։ Վարդապետյանը Լոռու մարզի դատախազին մի շարք հանձնարարականներ է տվել՝ համայնքներին ապօրինի օտարված գույքը վերադարձնելու գործընթացի վերաբերյալ՝ սահմանելով նաև կատարման ժամկետներ։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։