ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Հե՛տ բերեք հին Նիկոլին». ասում էր՝ անկլավների համար իրավական հիմք չկա, գտե՞լ եք, ցույց տվեք

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով երեկ վարչապետի հնչեցրած հայտարարությանը, ձայնագրություն միացրեց Նիկոլ Փաշինյանի 2022թ. ելույթից, որտեղ նշվում է հետևյալը. ««Մինչև էս պահն ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել…. »: Վարդանյանն ասաց. «Ելույթը կարելի էր վերնագրել՝ հետ բերեք հին Նիկոլին: Հարց է առաջանում՝ ուսումնասիրությունները շարունակել եք, իրավական հիմքեր եք գտե՞լ, եթե այո, ներկայացրեք, որովհետև հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով կանգնում, ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերն անվանում եք ադրբեջանական»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։