«Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի, և այս պայմանները հնարավոր չէ այնտեղ ապահովել։ Որքան էլ հաշմանդամների համար նախատեսված սայլակ են բերել, բայց այդ սայլակի վրա դեռ պետք է հնարավոր լինի նստել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Խնամակալ են նշանակել, մայրապետ, ով օրը 3 անգամ այցելում է նրան, որպեսզի դեղերայքը տա, օգնի սնվել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ կալանքի պատճառով այս պահին առկա է կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն խնդիր։





