ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին։ Այս մասին խմբագիրներին տված իր հարցազրույցում ասել է ինքը՝ Սամվել Կարապետյանը։

«Քանի որ մենք այս սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը։ Շատ ընդդիմադիր ուժերի հետ չկարողացանք պայմանավորվել, դրա համար շատ կարևոր է մեր երկրի և ժողովրդի համար այս համախմբումը։ Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։

Սամվել Կարապետյանն առաջարկել է նաև ստեղծել համակարգող խորհուրդ. «Ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք՝ ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին հասկանալով որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»։

@armlife.lurer

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան #news #Hayastan #Armlife #Armenia

♬ оригинальный звук — Armlife

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։