Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը ապրում էր Ձորաղբյուրում։ Անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին հարևանները։
Այս տարի հուլիսի 22-ին էր բանակ զորակոչվել։ Ունի իրենց մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։
Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով, մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս 6 վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվել, ունեցել են կոտրվածքներ։
Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):





