ՏԵՍԱՆՅՈւԹ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց. «Անվտանգության աշխատակիցները մոտենան ու դո՛ւրս հանեն պարոն Ղազինյանին». Վահագն Ալեքսանյան

ԱԺ-ում իրավիճակը լարվեց: Երբ ընդդիմադիր Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը սկսեց արձագանքել, դահլիճից հնչեցին քննադատություններ: Փոխխոսնակը ընդդիմադիր Դավիթ Ղազինյանին նկատողություն հայտարարեց: Նրա նկատմամբ կիրառվեց կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում դահլիճից: «Դո՛ւրս եկեք դահլիճից, պարո՛ն Ղազինյան: Ես խնդրում եմ՝ անվտանգության աշխատակիցները մոտենան ու պարոն Ղազինյանին դուրս հանեն… Շատ լավ, ինքը դուրս է գալիս»,- ասաց Ալեքսանյանը: Դահլիճից հնչեց՝ «էս ինչ պահված ա, կարող ա ջոգել ես…» արտահայտություն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։