«Մշակութային զբոսաշրջության խթանում՝ յուրաքանչյուր տարի առնվազն երկու համաշխարհային աստղերի հյուրախաղերի կազմակերպման միջոցով»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կետերը ներկայացնելիս՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ամեն տարի բյուջեով հատկացում ենք իրականացնելու, մրցութային կարգով առնվազն երկու համաշխարհային աստղերի համերգներ ենք կազմակերպելու ՀՀ-ում»,- հավելել է նա։





