Տարօրինակ ցուրտ էր այդ օրը․ Գորիսը դիմավորում էր հայրենիք կորցրած արցախցիներին․ Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը գրում է․

«Տարօրինակ ցուրտ էր այդ օրը․ Գորիսը դիմավորում էր հայրենիք կորցրած արցախցիներին։ Օդում կարծես ինչ-որ ծանր, անբացատրելի անհանգստություն կար։

Անորոշություն էր, վախ, լռություն ու անասելի ցավ։

Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր։

Եվ քանի դեռ կա թեկուզ մեկ մարդ, ով հիշում է այդ ճանապարհը, այդ մարդկանց հայացքները, այդ ծանր օրերը և այն անասելի ցավը, Արցախի պատմությունը չի կարող ջնջվել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։