Տան տերերը վարձակալ արցախցիներին տանից դուրս են հանում․ 100.000 արցախցիներ շարունակում են տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատու քաղաքականությանից

Անշարժ գույքի շուկայում վերջին շաբաթների հերթական ակտիվության առաջին տուժողները կրկին արցախցիներն են։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Բազմաթիվ են ահազանգերը, երբ տան տերերը վարձակալ արցախցիներին տանից դուրս են հանում կամ կտրուկ բարձրացնում վարձավճարը՝ այլ, ավելի բարձր առաջարկ ունենալու պատճառով։

Այս ամենի գլխավոր պատասխանատուն իշխանություններն են, որոնք Արցախի բռնի տեղահանումից երեք տարի անց էլ դեռ չեն ապահովել արցախցիներին բնակարաններով։

Այս պահի դրությամբ պետական ծրագրերով բնակարան են ձեռք բերել 120.000 արցախցուց ընդամենը 19.000-ը՝ 16%-ը։

100.000 արցախցիներ շարունակում են տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատու քաղաքականությանից՝ արդեն նաև Հայաստանում։

Այս ամենն ունի մեկ նպատակ՝ անել ամեն ինչ, որ արցախցիները այս անգամ լքեն նաև Հայաստանը, սակայն ի պատիվ արցախցիների, նրանք համառ ու բարդ պայքարի գնով շարունակում են ապրել իրենց հայրենիքում։

Վարձով տուն տված մեր հայրենակիցներին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ վարձակալ արցախցիներին, իրենց համար այս դժվար ժամանակահատվածում շարունակենք մեր հոգատարության մի մասը նվիրել ամենադաժան ողբերգություն ապրած մեր քույրերին և եղբայրներին»,-նշել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։