Ջրբաժանի առաջ ենք կանգնած՝ կունենա՞նք հաջորդ հնգամյակում Հայաստան, ես նույնիսկ չեմ ասում ուժեղ Հայաստան, թե՞ կունենանք Ադրբեջանի մարզ՝ Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա մենք ունենք: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Դրա համար մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին, որ միասին պայքարենք ու տանենք հաղթանակ: Ես վստահ եմ՝ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է, դրա համար պետք է անենք ճիշտ քայլեր:
Առաջարկում եմ դիմենք ԱՄՆ ղեկավարությանը, Եվրոպայի կարևոր պետությունների ղեկավարներին, ՌԴ ղեկավարին, Չինաստանի ղեկավարին և հուսով եմ՝ այս երկրներից կունենանք արձագանք»,-նշել է նա:
Սամվել Կարապետյանն ասել է, որ հրավիրելու են ընդդիմությանը, այդ երկրների և այլ երկրների դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի լսեն առկա մտահոգությունները:
«Շուտով մենք միասին, բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ցանկանում եմ կոչենք ուժեղ և վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանաք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին»,-հավելել է նա:





