Սեդրակ Առուստամյանը երկու ամսով կալանավորվել է

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը երկու ամսով կալանավորվել է, այս մասին հայտնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։