Search
Close this search box.

Ռուսների հերթական uարuափելի գիշերը. Կրասնոդարում տարhանում են մարդկանց

Please enter a valid URL

ՕՊ ուժերը Ռուսաստանի ինը մարզերում խոցել են 101 անօդաչու թռչող սարք։ Հարձակման են ենթարկվել Բրյանսկի, Կալուգայի, Տվերի, Բելգորոդի, Սմոլենսկի և Կուրսկի մարզերը, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասը, Ղրիմի Հանրապետությունը և Ազովի ծովը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը փորձեց անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրեցին և որսացրին ուկրաինական 101 անօդաչու թռչող սարք», — ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ 

ՀՕՊ ուժերը ավելի քան հինգ ժամ հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Բրյանսկի մարզում, իր հերթին հայտնում է 360.ru-ն։ 

Կրասնոդարի երկրամասի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Տիխորեցկի շրջանի բանավանում սկսվել է բնակիչների տարհանումը, գրում է RT-ն։

Միաժամանակ, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, երկրի բանակը կարողացել է հարվածել ռազմավարական նշանակության մի քանի թիրախների, որի հետևանքով վնասվել են ռազմական պահեստներ, զինանոցներ, իսկ դրանցից մի քանիսում հրդեհ է բռնկվել: