Search
Close this search box.

ՌԴ-ում մտադիր են աշխատանքային միգրանտների ընտանիքների մուտքի արգելք սահմանել

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները՝ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, պատրաստվում են Պետդումա օրինագիծ ներկայացնել, որը սահմանափակում է Ռուսաստան աշխատանքային միգրանտների ընտանիքների մուտքը, հայտնում է ՌԻԱ-ն։

Նախաձեռնությունը վերաբերում է հիմնականում ցածր որակավորում ունեցող աշխատողներին, որոնք չունեն Ռուսաստանի քաղաքացիություն կամ երկրում մշտական բնակության այլ հիմքեր: Նախատեսվում է բացառություն անել բարձր որակավորում ունեցող մասնագետների ընտանիքների համար։

Սլուցկին պարզաբանել է, որ օրինագծի նպատակն է կանխել մեկուսացված միգրանտ-համայնքների ձևավորումը, որը, նրա կարծիքով, հաճախ անտեսում է տեղական սովորույթներն ու կանոնները: Նա նաև նշել է կոմունալ ծառայությունների վճարման հետ կապված խնդիրներն այն բնակարաններում, որտեղ ապրում են միգրանտների ընտանիքները: