Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին, սա համերաշխության և աջակցության հզոր նշան է. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ողջունում և անկեղծ շնորհակալություն է հայտնում ԵՄ անդամ պետություններին՝ հայկական ապրանքների նկատմամբ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ ԵՄ հանձնաժողովի առաջարկին հավանություն տալու համար։

«Սա համերաշխության և աջակցության հզոր նշան է և ևս մեկ հանգրվան Հայաստան-ԵՄ գործընկերության մեջ՝ մեր գագաթնաժողովի Հռչակագրին և Ռազմավարական օրակարգին համապատասխան»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Հիշեցնենք՝ այսօր հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։

Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և դրան հաջորդող օրը կմտնի ուժի մեջ։

ԵՄ այս կարգավորմամբ կազատականացնեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ–ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։

Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։