ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է․ Օվերչուկ

ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում զարգացող իրավիճակը կանխատեսելի էր»,-ասել է Օվերչուկը։ Նրա խոսքով՝ վերջին 3–4 տարիների ընթացքում ռուսական կողմը բազմիցս զգուշացրել էր Երևանի գործընկերներին նման զարգացումների հնարավորության մասին։

2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդայինի՝ մոտ 12 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը շատ մեծ ցուցանիշ էր։ Անցյալ տարի այն նվազել էր մինչև 8 միլիարդ դոլար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։