Search
Close this search box.

ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Մեսրոպ Մանուկյան

ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարում էր «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ և դիմել էր դատարան։ Երեկ ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի հայտնի «կարմիր գծերի» որոշումը։

Այսօր արդեն ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը և իրենց հաճախորդները նորից բերել են նույն խայտառակ որոշման նախագիծը հաջորդ 2025 թվականի համար։

Հ.Գ. Մարտընչող տգիտությունը և պնդաճակատությունը սահման չունի . . .»,- գրել է նա:

Հիշեցնենք` ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: