ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գրառումը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն չէ ՀՀ բանակում):
Ավելին, հրամանատարը նշված օրը նաև զորամասի ամենօրյա գործունեության շուրջօրյա վերահսկող խմբի ավագն է եղել, առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։