Հայաստանն այսօրվա դրությամբ իրավունքի գերակայություն չունեցող երկիր է. քաղաքական հակառակորդները բանտարկվում են, եկեղեցին հարձակման ներքո է, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։
«Փաշինյանի քաղաքական հարթակը միտված է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ոչնչացմանը, ինչը հակասում է միջազգային ու եվրոպական իրավունքին։ Սա հակասում է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համաձայնագրին»,-ասաց Ամստերդամը։
Խոսելով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին, փաստաբանն ասաց, թե երբևէ չի տեսել, որ նման ժողով անցկացվի ու Հայաստանում ներդրում անելու ոչ մի պարտավորություն չստանձնվի։
«Որևէ էական խոստում չտրվեց հայերին։ Փոխարենը, Հայաստանից զատ ներկայացվեցին այլ երկրների շահերը»,-ասաց Ամստերդամը։
Փաստաբանն ասաց նաև, թե Փաշինյանն այդ գագաթնաժողովին գեթ մեկ անգամ չհիշատակեց ո՛չ Բաքվում պահվող քաղաքական բանտարկյալներին, ո՛չ էլ այն մասին, որ Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթված է.
«Փոխարենը նա հաճոյախոսություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ»։





