«Ուժեղ Հայաստան» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Փորձ, պրոֆեսիոնալիզմ․ Արամ Վարդևանյանը լավագույն մասնագետներից է, օրենսդիրի համար սա լավագույն չափանիշներից է»,- խմբակցության որոշումը հիմնավորեց Նարեկ Կարապետյանը։





