«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բացառապես բարեգործությանը, մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը, որը լինելու է թափանցիկ. Արամ Վարդևանյան

Ի՞նչ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, որ Դուք, պաշտոնը ստանձնելուց հետո որոշեք լքել Ազգային ժողովը: Կարո՞ղ եք երկու պատճառ ասել: Այս մասին հարցրել է «Քաղաքացիական պօայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանին:

«Պատճառ համար մեկ՝ իմ թիմի որոշումը: Եթե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշում կկայացնի, որ ես պետք է մանդատս վայր դնեմ, ես այն կդնեմ՝ առանց որևէ վայրկյան վարանելու և գտնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորների մոտ պետք է լինի դա, որպես առաջնահերթություն, դա նաև կարգապահությունից է բխում:

Երկրորդը՝ ըստ իրավունքի, եթե լինեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, այդ ժամանակ մանդատն ինքնըստինքյան կսպառվի: Ի դեպ, լեգիտիմության տեսանկյունից խնդիրների մասով, չի բացառվում, որ 9-րդ գումարման Ազգային ժողովը նման իրավիճակում հայտնվի»,-նշել է նա:

Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է՝ ուզում եմ հասկանալ՝ աշխատավարձը կստանա՞ք, որովհետև բավական բարձր աշխատավարձ եք ստանալու ու տնտեսական ակտիվությունը, եթե պահպանվի, ինձ թվում է՝ բոլորինը, համատարած պետք է բարձրանա: Աշխատավարձը կստանա՞ք, պարգևավճարը կստանա՞ք:

«Մեր խմբակցության ղեկավարն իր դիրքորոշումը հայտնել է, խմբակցության տեսանկյունից էլ է դիրքորոշումը հայտնել: Աշխատավարձի վարձատրության տեսանկյունից մենք ունենք բացառություն՝ ի դեմս պարոն Կարապետյանի:

Միաժամանակ պարգևավճարների հետ կապված ունենք հստակ դիրքորոշում՝ անհատապես որևէ պատգամավոր պարգևավճար, եթե նույնիսկ ձևական առումով ստանալու է, այն բացառապես ուղղվելու է բարեգործության, կոնկրետ մեր հայրենակիցների խնդիրների լուծման, որն էլ լինելու է բացառիկ թափանցիկ»,-պատասխանել է Արամ Վարդևանյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։