Ով նման բան է արել, Նիկոլ է. փող չի բաժանվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում անդրադարձել է հետընտրական հնարավոր զարգացումներին և կոալիցիոն կառավարման ու համակարգող խորհրդի ստեղծման գաղափարին՝ ընդգծելով, որ առաջնային հարցերից մեկը պետք է լինի քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Նա քննադատել է ընտրական գործընթացները՝ պնդելով, որ իշխանությունը հասարակության մեջ ընտրակաշառքի թեմա է ձևավորել սեփական գործողությունները թաքցնելու համար։ Կարապետյանի խոսքով՝ իրականում պետական մակարդակով իրականացված ազդեցությունն է որոշիչ եղել ընտրությունների արդյունքներում, իսկ իշխանությանը տրված ձայները, ըստ նրա, պայմանավորված են նաև այդ գործոնով։

Կուսակցության ղեկավարը նշել է, որ իրենց քաղաքական ուժի հասցեին հնչած մեղադրանքները անհիմն են:

«Ով թեկուզ 100 դոլար բաժանել է, նա նիկոլ է»,- ասել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։