Ֆեյսբության իր էջում իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը հարցնում է՝ արդյո՞ք ձկան «գուրման» Փաշինյան Նիկոլն իր «մաշկի» վրա չի զգում, թե ինչ է կատարվում ավտովառելիքի շուկայում և որտե՞ղ է Փաշինյան Նիկոլն իր ավտոմեքենան բենզինով կամ հեղուկ գազով լիցքավորում․
Այսօր, երկարատև փորձերից հետո, վերջապես պարզեցի, որ Հայաստանում առայժմ ՄԻԱԿ տեղը, որտեղ ավտոմեքենան կարելի է նորմալ բենզինով և հեղուկ գազով լիցքավորել, դա Flash Petrol ցանցի կայաններն են:
Սակայն, ինչպես հայտնի է, Նոր Հայաստանի իշխանությունների իրավապահները քրեական գործ են հարուցել Flash-ի սեփականատիրոջ` Բեգլարյան Բարսեղի և Սարգսյան Սերժի դեմ: Վերջիններիս մեղադրում են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների վատնման մեջ: Տրամաբանորեն` Փաշինյան Նիկոլն իր ավտոմեքենաները որևէ դեպքում չպետք է լիցքավորի Flash-ի լիցքավորման կայաններում: Բացի դրանից` մտածում եմ. եթե Փաշինյան Նիկոլն ամեն ձուկ չի ուտում, ապա նույն տրամաբանությամբ ամեն բենզալցակայանից և գազալցակայանից ավտոմեքենան չպետք է լիցքավորի: Իսկ, ինչպես իմ անձնական փորձն է ապացուցում, Հայաստանում առայժմ միակ նորմալ լցակայանները Flash-ինն են: Այդ դեպքում, որտե՞ղ է վերջինս լիցքավորում իր ավտոմեքենաները: Այլ կերպ ասած` արդյո՞ք ձկան «գուրման» Փաշինյան Նիկոլն իր «մաշկի» վրա չի զգում, թե ինչ է կատարվում ավտովառելիքի շուկայում:





