«Որդիների կանչ» ՀԿ-ն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում կսատարեի «Ուժեղ Հայաստան» դաշինքին․ հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ, «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, առաջնորդվելով վրեժի և արդարության սկզբունքով, 2020թ․-ի Արցախյան պատերազմից ի վեր, լինելով ընդդիմադիր դաշտում, պայքարել է գործող թրքամետ, դավաճան խմբակի դեմ, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի մնացած մասի պաշտպանության։Մասնակից լինելով բոլոր հակաիշխանական շարժումներին՝ եղել է մի շարք պայքարների առաջամարտիկը։

Եվ այսօր մեր պետությունը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ շարունակվելու որպես հայկական պետություն կամ անփառունակ լուծվելու թուրք–ադրբեջանական պետությունների միջև։ Այս բարդ ժամանակներում բոլորս պետք է լինենք համախմբված և հետևողական մեր սկզբունքներին, հավատարիմ մեր ազգային արժեքներին և անդավաճան՝ նահատակված զինվորների թափված արյանը։
Ելնելով վերը նշվածից՝ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։

«Որդիների կանչ» ՀԿ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։