Օրբակայտեն եւ Պուգաչովան կվերամիավորվեն

Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն հայտարարել է Եվրոպայում շրջագայության մասին։ Այս մասին հայտնում է «7 Days» հրատարակությունը, որին մեջբերում է Lenta.ru-ն։

Մայիսի 8-ին նա համերգով հանդես կգա Կիպրոսում՝ Լիմասոլ քաղաքում։ Արտիստի մայրը՝ երգչուհի Ալլա Պուգաչովան, ներկայումս այնտեղ է ապրում ընտանիքի հետ։

Դրանից հետո Օրբակայտեն կմեկնի Գերմանիա, Շվեյցարիա, Իսպանիա, Չեխիա և Էստոնիա։

Ավելի վաղ Էդգարդ Զապաշնին Պուգաչովային մեղադրել էր Ռուսաստանին դավաճանելու մեջ։