ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Շնորհակալությո՛ւն Հայաստան, երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ»․ Էմանուել Մակրոն

«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, երբ ամբողջ քաղաքը քարացած էր. աշխարհը կանգնեց ոտքի: «Քեզ համար, Հայաստա՛ն». Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց: 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց: Դժոխքից և ձմեռվանից հետո նոր գարուններ եկան, և մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին,- այս մասին Գյումրու Վարդանանց հրապարակում հրաժեշտից առաջ ասաց Էմանուել Մակրոնը։-

Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին, և քանի Գյումրին այստեղ է, Հայաստանը առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ, Եվրոպայի կողքին, և ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին:

Շնորհակալությո՛ւն, Գյումրի, շնորհակալությո՛ւն, Հայաստան, և երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ:

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ Գյումրին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։