«ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է ու կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու հարցը»,- ԵԽ նախագահի ու Եվրոպական Հանձնաժողովի նախագահ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվրոպայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածումը սոցցանցերում, երբեմն՝ մամուլում, խնդիր է ԵՄ շատ երկրների համար: Հույս ունենք՝ այստեղ ևս ԵՄ-ն աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման առումով»,- հավելել է նա:





