Երգչուհի Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել երեկվա «անմոռանալի երեկոյի համար»։
«Միասին իսկապես անհավատալի պահեր ունեցանք։ Ավելի քան 40,000 մարդ Հանրապետության հրապարակում՝ մեր սիրելի Երևանում, ինձ հետ երգում էր իմ երգերը։
Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել՝ որպես առաջին ժողովուրդ, ով քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Ցավը մեր սրտերում խորապես դրոշմված է՝ ինչպես դուդուկի հնչյունը, միաժամանակ, հենց սիրուց են մեր արմատները։ Մենք երբեք չենք մոռանա այն ճանապարհը, որը մեզ հասցրել է այստեղ։
Ես հպարտ եմ, որ հայ եմ, և անսահման շնորհակալ այս անմոռանալի երեկոյի համար՝ ինձ որպես միակ հայ արտիստի հնարավորություն տալու հանդես գալ ձեզ համար և կիսել իմ էներգիան ձեզանից յուրաքանչյուրի հետ»,- գրել է նա։





