Ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ընդգծում է առկա իրավիճակն ավելի արդյունավետ օգտագործելու և իրացնելու հնարավորությունները, այս մասին փաստաթղթերի ստորագրումից և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարությունից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերն ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված, և գործընկերություններ հաստատելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար առկա են բոլոր պայմանները»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը ստորագրելուց 2 րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին և իրացվեցին. «Այս պրոցեսը կլինի շարունակական»։
Հիշեցնենք՝ Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր։





