Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն բարձրացնել

Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցներին մոտենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ակցիա իրականացնելու համար։ Այդ մասին Գյումրուց հայտնել է «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը։

Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, «Ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձել են մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։ Սակայն ոստիկանները (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) հեռացրել են երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։

Երիտասարդները ևս մեկ փորձ են արել բեմի մոտ մոտենալ Մակրոնին, սակայն վերջին վայրկյաններին մի քանի շարքից կազմված ոստիկանական պատը հեռացրել է նրանց։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։