Այն բառամթերքը, որ Փաշինյանն օգտագործում է եկեղեցու նկատմամբ, ապշեցնում է մարդկության գիտակցությունը, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։
«Ատելության խոսքը վախ է առաջացնում և ներկայիս կառավարությունը մեկ բան է ցանկանում, որ հասարակությունը վախենա, անտարբերության մեջ լինի և չգնա ընտրության։ Իրենք գիտեն, որ Փաշինյանը պոպուլյար չէ, իրենք պարզապես ուզում են, որ բոլորը վախի մեջ ու անտարբեր լինեն»,-ասաց Ամստերդամը։
Ըստ նրա՝ Փաշինյանը պատերազմ է հայտարարել սփյուռքի դեմ․ «Ես խոսել եմ բազմաթիվ սփյուռքահայերի հետ և չեմ հանդիպել մեկին, ով Փաշինյանի իշխանության ներքո չվախենա Հայաստանի ապագայի համար»-ասաց Ռոբերտ Ամստերդամը։
«Ե՛վ եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող իրադարձությունները, և՛ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն ընդամենը ընդգծում և խորացնում են վախերը, որոնք գոյություն ունեն։ Այդ գագաթնաժողովին ահավոր հայտարարություն արվեց, որը հայ ժողովրդի հանդեպ բռնություն էր, իսկ ի՞նչ ասաց Փաշինյանը, ոչինչ։ Կարծես ամեն երկիր կարող է Հայաստանին դավաճանել, երբ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը։ Ահա թե ինչու, ըստ իս, Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է։ Ես հնարավորություն ունեցել եմ ժամանակ անցկացնելու ոչ միայն Սամվելի հետ, ում վաղուց եմ ճանաչում, այլև Նարեկի, ով հոգով-սրտով նվիրվել է քարոզարշավին և կարողացել է մարդկանց բացատրել, թե ինչքան գոյաբանական է այս ընտրությունը»,-ասաց Ամստերդամը։





