Նեպալում անցած չորեքշաբթի տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 919-ի։ Այս մասին ասվում է Աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության երկուշաբթի հրապարակած զեկույցում։
Գերատեսչության տվյալներով՝ զգալիորեն ավելացել է նաև անհետ կորածների թիվը՝ 2502-ից հասնելով 4247-ի, որոնց թվում շուրջ 600-ը օտարերկրացիներ են։ 24 ժամից էլ պակաս ժամանակում անհետ կորածների թվի կտրուկ աճը բացատրվում է երկրի առավել մեկուսացված շրջանների հետ կապի աստիճանական վերականգնմամբ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նախնական տվյալներով՝ անցած չորեքշաբթի տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղի պատճառը, հավանաբար, երկրաշարժի հետևանքով առաջացած սառցադաշտային զանգվածի փլուզումն է։





