ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկին։ Այս մասին նրանք ասացին այսօր՝ օգոստոսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

Ի պատասխան լրագրողի հարցին՝ կընդունե՞ն Աննա Հակոբյանի հրավերը՝  Նարեկ Կարապետյանն ասաց. «Ոչ, խմբակցությունը ցանկություն չունի», Աննա Գրիգորյանն ասաց. «Չենք հանդիպելու»։

Նշենք, որ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին։ Նա, մասնավորապես, նշել էր. «Քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։

«Բնականաբար իմ այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Այսպիսով ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։