Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարել է իր հրաժարականի մասին։ «Ես ընդունել եմ վարչապետ դառնալու առաջարկը մեծ պատասխանատվությամբ և անսասան համոզմամբ, որ կարող եմ նպաստել դրական փոփոխություններին։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող կատարել իմ մանդատը՝ սկզբունքներիս և համոզմունքներիս համապատասխան, որոնց հավատարիմ եմ, որոշում կայացրեցի հեռանալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մունտեանուն։





