«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից։ Նա իր ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել՝ չնայած իր պաշտոնանկության հարցը դուրս եկավ օրակարգից, սակայն իր նկատմամբ կա դժգոհություն, եւ ինքը ոմանց թիրախում է։

Ասել է, որ թիմից շատերը դավաճանել են հեղափոխական արժեքներին եւ զբաղված են սեփական բարեկեցությամբ, իսկ ինքը պատերազմից հետո ծանր բեռ է վերցրել իր վրա, ու փոխանակ դա հավուր պատշաճի գնահատվի, մի բան էլ խոշորացույցով իր աշխատանքին են հետեւում եւ հարմար պահի իրեն «ժերտվա կտան»` հանուն Փաշինյանի ռեյտինգի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։