«Եթե հնարավորություն լինի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք»․ Ալեն Սիմոնյան

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադառնալով իշխանության դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ նշեց, որ այդ ուղղությամբ բոլոր երկրների հետ կան քննարկումներ:

«Եթե հնարավորություն լինի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք, Իրանից կառնենք․․․ Բոլորի հետ քննարկումներ կան․․․ Հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու, հա՛մ ատոմակայանն ենք ուժեղացնելու, հա՛մ արևային համակարգն ենք ուժեղացնելու, հա՛մ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ և վերջնական խաղաղություն, տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում դեմարկացիան և դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու:

Ամեն ինչ շատ լավ է, որովհետև ՀՀ-ն այլևս խաղաղ է և ունի ժողովրդավար կառավարություն, նորմալ ընտրություններ»,- ընդգծեց Սիմոնյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։