Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Մելանյա Հարությունյանին իր մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մելանյա Հարությունյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- ասվում է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը մինչ այս զբաղեցնող Նազելի Բաղդասարյանը, աշխատանքը շարունակելու է ԱԺ-ում որպես պատգամավոր:

Մելանյա Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղարն է եղել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։