Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԿ-ից հենց հիմա պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկաատմամբ. Ռուզան Ստեփանյան

Please enter a valid URL

«Համահայկական ճակատ» կուսակցության անդամներն ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում՝ ՄԱԿ-ից պահանջելով Բաքվում պահվող հայ գերիների և անհետ կորածների հարցը քննարկել ընթացող նստաշրջանում․ «ՄԱԿ-ի անդամ երկրներն արդեն 4-րդ օրն է՝ ընթացող նստաշրջանում ոչ մի խոսք չեն հնչեցրել անհետ կորած անձանց և Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Ակնհայտ է, որ մեր երկիրը ձեռքերը լվացել է այս խնդրից։ Ես այսօր խոսում եմ միջազգային կառույցների անգործության մասին։ Այստեղ ենք՝ ՄԱԿ-ից պահանջելու, որպեսզի մի կողմ դնեն իրենց շահերը և բանաձև ընդունեն՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը։ Նա նաև ցավակցություն հայտնեց Արցախում վառելիքի պահեստի պայթյունի տարելից կապակցությումբ՝ նշելով, որ այդ օրը ևս մի շարք վիրավոր քաղաքացիներ գերի են ընկել և նրանց ճակատագիրն անհայտ է։ Այդ մասին են պնդում նաև անհետ կորածների հարազատները, ովքեր ևս ներկա են ակցիային։

Մանրամասները՝ տեսանյութում: