«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»․ Էդգար Ղազարյան

«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ իր ելույթում մի քիչ ավելի մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր առնչություններն ու հարաբերությունները»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ական Մարիա Կարապետյանի թեկնածությանը, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Կարապետյանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներում, որը, ըստ նրա, կենսագրականի ներկայացման ժամանակ ընդգրկված չի եղել։

«Ես բաց չեմ թողել, նշել եմ, որ տիկին Կարապետյանը տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող է եղել և, եթե չեմ սխալվում, հենց այդ ծրագրի շրջանակում է ձեր գործընկեր Գառնիկ Դավթյանը Վրաստանում հանդիպել Հայաստան-Ադրբեջան երիտասարդական խմբերին»,- արձագանքեց ՔՊ-ական Սոնա Ղազարյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։